Wizz Air ավիաընկերությունը դեկտեմբերի 13-ից մեկնարկել է Միլան-Երեւան- Միլան երթուղով չվերթերը:
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ից հայտնել են, որ չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր երեքշաբթի եւ կիրակի:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման եւ այլ մանրամասների համար այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: